National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.03.2016
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ
1 / 3

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 16-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստի շրջանակում Հայաստան այցելած ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւի հետ:

Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ը, որի գործունեության ձեւաչափը միտված է տնտեսական համագործակցության ամրապնդմանը, լավագույն հիմքն է ժողովուրդների միջեւ առկա վիճելի խնդիրների քննարկման եւ լուծման համար: Տիկին Նաղդալյանը կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը, ինչն իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ կառույցին անդամակցող երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացմանը:

ԱԺ փոխնախագահն իր խոսքում ընդգծել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման համար ներդրումները խթանելու եւ ընդլայնելու անհրաժեշտություն կա, հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Այս համատեքստում նա հավելել է, որ կարեւոր նշանակություն կարող են ունենալ նաեւ մշակութային, կրթական, գիտական ծրագրերը եւ զբոսաշրջության զարգացումը: Տիկին Նաղդալյանի համոզմամբ՝ տարածաշրջանային համագործակցության շնորհիվ է միայն հնարավոր փոխվստահության դաշտ ձեւավորել, որը հիմք կարող է հանդիսանալ նաեւ քաղաքական երկխոսության համար:

ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ նման ձեւաչափով հանդիպումներն ու քննարկումները խորհրդարանականներին լայն հնարավորություն են ընձեռում տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծմանն ուղղված համատեղ որոշումների կայացման համար:

Անդրադառնալով ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստի աշխատանքներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նիստում քննարկվելու են փախստականներին եւ միգրացիային վերաբերող հարցեր, որոնք այսօր մարտահրավեր են ողջ մարդկության համար:

Պարոն Հաջիեւը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ՍԾՏՀ ԽՎ-ի աշխատանքներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ՍԾՏՀ ԽՎ-ի հռչակագրի թարմացմանը՝ նա հույս է հայտնել, որ Հայաստանը կստորագրի այն: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր հերթին նշել է, որ կծանոթանա հռչակագրի դրույթներին եւ կքննարկի հարցը ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am